Մոսկվայի մերձակայքում հայազգի գործարար է սպանվել

Հայ գործարարի մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ վնասվածքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. ՌԴ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի քաղաքային շրջանի Պուտիլկովո համայնքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայազգի գործարար Մ.Սարաջյանի դին։

Հերթական հրաձգությունը Իրան–Ադրբեջան սահմանին. սահմանախախտներից մեկը տեղում սպանվել է

Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը և հավելում, որ ճշտած տվյալների համաձայն՝ Մ.Սարաջյանը ՀՀ քաղաքացի է։

Համաձայն իրավապահ մարմինների փոխանցած տեղեկատվության՝ գործարարի մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ վնասվածքները:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

ՌԴ-ում ՀՀ ՔԿ ներկայացուցիչը մշտական կապ է պահպանում ՌԴ իրավապահ մարմինների հետ։