«Մայրս ցանկացած աշխատանք անում էր». Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր դժվար մանկության մասին

RT–ի և Spunik–ի գլխավոր խմբագիրը պատմել է`որքան ծանր պայմաններում է անցել մանկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. RT–ի և Spunik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram–ում լուսանկար է հրապարակել ու հուզիչ գրառում արել։

Սիմոնյանը պատմել է իր մանկության տարիների սոցիալական ու կենցաղային ծանր պայմանների ու այն բարդությունների մասին, որոնց բախվել են ծնողները։

«Մայրս ամեն օր մաքրում էր մեր բարաքը, դրսից քարշ տված սառը ջրում լվանում էր մեր բարուրի շորերը, ժամերով արդուկ էր անում, քանի որ կարծում էր` ճմռթված շորերը հիգիենիկ չեն։ Ինքն էր փայտ ջարդում, ջեռուցում, եփում էր էլեկտրական ինքնաեռի վրա, որովհետև խոհանոց չունեինք», – գրել է Սիմոնյանը։

Նման պայմաններում երկու երեխա մեծացնելով, բարձրագույն բանասիրական կրթություն ունենալով, մայրն ամեն տեսակ աշխատանք արել է. ճյուղերով գործել է, շուկայում ծաղիկ է վաճառել, քանի դեռ երեխաները մանկապարտեզում են եղել։

Մարգարիտա Սիմոնյանի երեխաները հայերեն են խոսում. մայրը տեսանյութ է հրապարակել

«Հայրս, որը գերազանցությամբ էր ավարտել պոլիտեխնիկական ինստիտուտը, սառնարաններ էր վերանորոգում։ Նա էլ էր հնարավոր ամեն բան անում։ Այնքան, որ երբ տասը տարեկան էի, նոր բնակարան տեղափոխվեցինք։ Բարաքների մեր հարևանները կա՛մ մահացել են, կա՛մ մինչև հիմա այնտեղ են ապրում», – գրել է գլխավոր խմբագիրը։

Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնք իր ծնողներին մեղադրել են ալարկոտության ու այլ մեղքերի մեջ։ Հիմա նա հասկանում է` ինչու է խնամակալության մարմինն այսօր այդքան խիստ. այդ մարմնի աշխատակիցները նույն կերպ են մտածում ու երեխաներին խլում ծնողներից։

«Ինձնից ավելացնեմ։ Քաղաքացիներ, մի՛ եղեք այդքան ինքնահավան ու կտրուկ։ Իզուր չեն ասում, որ երբեք գլխիդ գալիքը չգիտես։ Աստված չանի, երկինքը լսի ձեզ ու որոշի դաս տալ։ Իսկ մենք կշարունակենք պայքարել խնամակալության ամենաթողության դեմ. որը աղքատության պատճառով ընտանիքներ է քանդում», – գրել է նա։

Իր նախորդ գրառման մեջ Սիմոնյանը հարցրել էր` արդյո՞ք նրանք երեխաներին կվերցնեին ընտանիքից, եթե տանը չլիներ ջրմուղ, ջեռուցում, խոհանոց ու զուգարանակոնք, եթե տնով մեկ հսկայական առնետներ վազվզեին, երեխաները քնեին խոնավ սենյակում, իսկ կոնֆետներն ու երշիկը միայն տոն օրերին լիներ սեղանին։

Հարցման արդյունքում պարզվել էր, որ քվեարկածների գերակշռող մասը դեմ է, որ նման պայմաններում ապրող երեխաներին խլեն ծնողներից։