ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Րոպեներ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել մայրաքաղաքում։
Հերացի փողոցում իրար են բախվել «Վազ 2106» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ։
Մեր տեղեկություններով չորս անձ, այդ թվում՝ վարորդները մարմնական վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Նրանցից «Ժիգուլու» կին ուղևորը հիվանդանոց տեղափոխվելիս եղել է անգիտակից վիճակում։
Ցավոք սրտի նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Մեզ հաջողվեց պարզել, որ ավտովթարի հետևանքով մահացած կինը 55 տարեկան էր, ապրում էր Արարատի մարզի Դարակերտ գյուղում։ Վիրավորների թվում 16-ամյա տղա կա, որը Կապանի բնակիչ է։