Գյումրու քաղաքապետարանը 1 մլն 805 հազար 500 դրամի տորթ և շամպայն է գնել. «Ժողովուրդ»

Ի դեպ, թեև տորթերը նախատեսված են եղել մարտի 8-ի համար, սակայն պայմանագիրը կնքվել է մարտի 18-ին, իսկ շամպայնի ձեռքբերման համար հայտարարված մրցույթին մասնակցել է միայն մեկ կազմակերպություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Գյումրու քաղաքապետարանը վերջերս մեծ, միջին և փոքր չափի 252 հատ տորթ և 218 շիշ շամպայն է գնել: Այս մասին տեղեկանում ենք «Ժողովուրդ» օրաթերթից։

Վահագն Վերմիշյանը խոստանում է անօթևանության խնդրի լուծման նոր տարբերակներ ներկայացնել

Ըստ թերթի` 2300 կգ տորթի համար քաղաքապետարանը ծախսել է 1 մլն 805 հազար 500 դրամ գումար:

«Տորթերն ու շամպայնները ձեռք են բերվել մարտի 8-ի առիթով և բաժանվել են Գյումրիում գործող դպրոցներին, մշակութային օջախներին, բուհերին, բուժհաստատություններին՝ այդ կերպ շնորհավորելով կին աշխատակիցներին»,– «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են Գյումրու քաղաքապետարանից։

Ի դեպ, թեև տորթերը նախատեսված են եղել մարտի 8-ի համար, սակայն պայմանագիրը կնքվել է մարտի 18-ին, իսկ շամպայնի ձեռքբերման համար հայտարարված մրցույթին մասնակցել է միայն մեկ կազմակերպություն՝ ԱՁ «Աբգար Խաչատրյան Նիկոլայի», և ճանաչվել հաղթող: