Երևանում 39–ամյա տղամարդը քացախաթթու է խմել և մահացել

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 Մարտ — Sputnik. 39–ամյա տղամարդը մեծ քանակությամբ քացախաթթու է խմել և մահացել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով`երեկ` մարտի 26–ին ծայրահեղ ծանր վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի 16-րդ թաղամասի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ:

Մոսկվայի մերձակայքում հայազգի գործարար է սպանվել

Ինքնասպանություն գործելու նպատակով նա մեծ քանակությամբ քացախաթթու է խմել: Հիվանդանոց տեղափոխվելուց երկու ժամ անց տղամարդը մահացել է:

Մեր տեղեկություններով՝ տղամարդն ընտանիք ունի, բայց այդ ծայրահեղ քայլին դիմել է, երբ տանը մենակ է եղել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են։