ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Մարտակերտի շրջանի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի։

Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչին. ի՞նչ են քննարկել նրանք

Ինչպես տեղեկացնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից, մարտի 28-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝  Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։