Այվազյան. «Հայաստանում շատացել են բոտեքսից օգտվող տղամարդիկ»
© Sputnik
Հայաստանում կան պացիենտներ, որոնք ոչ մի անգամ չեն դիմել պլաստիկ վիրահատության համար, բայց պարբերաբար դիմում են կնճիռների հարթեցման համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց պլաստիկ վիրաբույժ Անի Այվազյանը:
«Էսթետիկ ներարկումների համար բավական մեծ տոկոս են կազմում տղամարդիկ»,– ասաց նա։
Ըստ պլաստիկ վիրաբույժի` մեծ ծավալ է կազմում բոտուլինոտերապիան` բոտուլինյան տոքսինի ներարկումը՝ միմիկական կնճիռները հարթելու նպատակով և, այսպես ասած, հիալուրանաթթվի ներարկումը, որոնցով ոչ միայն կնճիռներն են հարթեցնում, այլ նաև փոխում են այտոսկրերի, շրթունքների ձևը։
Պլաստիկ վիրաբույժի գնահատմամբ` այնուամենայնիվ Հայաստանում բոլոր ժամանակներում ամենապահանջված և համար մեկ վիրահատությունը լինելու է քթի պլաստիկ վիրահատությունը։