Ավտովթար Երևան–Գյումրի ճանապարհին․ Opel-ը բախվել է արգելապատնեշին․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, մեկը մահացել է հիվանդանոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Opel մակնիշի 627 AD 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթանալով՝ բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դիմակավորված կողոպուտ Մաշտոցի պողոտայում

Դեպքը տեղի է ունեցել այսօր` մարտի 27-ին, 11։40-ի սահմանում։

Վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը Աշտարակի, մյուսը «Արմենիա» բժշկական կենտրոններ։ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Աշտարակի հրշեջ-փրկարարները։ Օպերատիվ են գործել բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավոր ուղևորի ինքնությունը։