Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի– Sputnik. Արցախի զորամասերից մեկում 21–ամյա զինծառայող է զոհվել։ Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, երեկ` մարտի 26-ին, ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: