Կրտսեր սերժանտի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և կատարվում է նախաքննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Ժամկետային զինծառայողին մահացու վիրավորում հասցնելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը։

ՊՆ զորամասում լեյտենանտին սպանել է զինծառայողը. նա կրակահերթ է արձակել գնդացրից

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և կատարվում է նախաքննություն:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ` մարտի 26-ին, ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողների ծառայակիցը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: