Ընդամենը 17 րոպե, և սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորված է. տեսանյութ

Xiaomi ընկերության նախագահը համացանցում տեսահոլովակ է տարածել, որտեղ երևում է` ինչպես է սմարթֆոնը լիցքավորվում 17 րոպեում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Xiaomi ընկերությունը սմարթֆոնի լիցքավորման սեփական տեխնոլոգիա է մշակել։ Ընկերության նախագահ Լին Բինը Sina Weibo միկրոբլոգերի չինական սերվիսում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ պարզ երևում է, որ ընկերության ինժեներներին հաջողվել է ստեղծել սեփական արագ լիցքավորման տեխնոլոգիան`Super Charge Turbo–ն։

Այդ տեխնոլոգիան թույլ կտա ընդամենը 17 րոպեում սմարթֆոնը լրիվ «նստած» վիճակից հասցնել 100 %-ի։

Լին Բինը գրել է, որ այս մարտկոցին համապատասխանող լիցքավորման սարքի հզորությունը 100 վատտ է կազմելու։ Տեսահոլովակում երևում է, որ 4000 մԱ.ժ – ով մարտկոցը 0–ից 50% լիցքավորվում է 7 րոպեում, իսկ մնացածը` 10 րոպեում։

Դեռևս հայտնի չէ, թե չինական ընկերության որ սմարթֆոնն առաջինը կզինվի Super Charge Turbo տեխնոլոգիայով։

Xiaomi ընկերությունը մինչ այդ բավարարվում էր Qualcomm ընկերության տեխնոլոգիայով։

Նշենք, որ չինական շուկայում Xiaomi-ի գլխավոր մրցակից Huawei-ն իր սմարթֆոնները զինել էր 30 րոպեում 30% լիցքավորվելու տեխնոլոգիայով։