ՌԱԴԻՈ

Խանումյան. «Անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխենք այս իշխանությունների վերարտադրությունը »

Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը մարտի 24-ին Ստեփանակերտում անցկացրած հերթական համագումարում որոշել է սեփական թեկնածուով մասնակցել 2020 թվականին Արցախում նախանշված խորհրդարանական ու նախագահական ընտրություններին։
Sputnik
Խանումյան. «Անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխենք այս իշխանությունների վերարտադրությունը »

«Փորձելու ենք քաղաքական դաշտում անել ամեն ինչ, որպեսզի կանխենք այս իշխանությունների վերարտադրությունը՝ ինչ դեմքով էլ այն լինի»,- Sputnik Արմենիային ասել է Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի խոսքով` նախագահական ընտրություններին մասնակցության համար կուսակցությունում քննարկվում է մի քանիսի, այդ թվում՝ իր թեկնածության հարցը։

«Իհարկե, մեր ռեսուրսները բավականին քիչ են, խոսքը հատկապես նյութական ու ֆինանսական ռեսուրսների մասին է։ Բայց մարդկային ռեսուրսներն անընդհատ ավելանում են, և անընդհատ ակտիվ մարդիկ են միանում, որոնք աշխատում են տարբեր ուղղություններով, ինչը շանս է տալու հաջողությունների համար»,-խոստովանում է Խանումյանը։

Քաղաքական գործիչը հույս է հայտնում, որ առաջիկայում կարողանալու են կազմակերպել աշխատանքներն ու համապատասխան ալիք են ստեղծելու՝ փոփոխությունների պահանջի և դրանց իրականացման համար։