ՌԱԴԻՈ

Խաչատրյան. «Վարչապետի մակարդակով անդրադարձը խոսում է համակարգի վատ վիճակի մասին»

Կրթական համակարգը պետք է ամբողջովին ապաքաղաքականացնել՝ սկսած բուհականից մինչև դպրոցական։ Կառավարության երեկվա նիստում, խոսելով կրթական համակարգում անհրաժեշտ բարեփոխումների մասին, հայտարարել է վարարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

«Լավ չէ, երբ վարչապետի մակարդակով ենք անդրադառնում տնօրենների կամ ռեկտորների հարցին»,–մեկնաբանելով կրթությանն առնչվող հարցերին վարչապետի հայտարարությունը` Sputnik Արմենիայի եթերում կարծիք է հայտնել կրթական հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Սերոբ Խաչատրյանի խոսքով` լավագույն կառավարությունն այն կառավարությունն է, որը շատ հարցերի չի խառնվում։

«Այն, որ արդեն վարչապետի մակարդակով է անդրադարձը, խոսում է համակարգի վատ վիճակի մասին»,-փաստում է ոլորտի փորձագետը։

Խաչատրյանի կարծիքով` կրթական համակարգի խնդիրը ոչ թե քաղաքականացումը, այլկարծիքով կուսակցականուցմն է եղել։