Ավտովթարի հետևանքով Էջմիածնում վիրավորներ կան. լուսանկարներ

Ֆոլկսվագենը բախվել է գազատար խողովակին՝ տեղահան անելով այն, իսկ Նիսանը՝ կանգառի ցուցանակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի սկզբնամասում։

Դատապարտյալը փորձել է ինքնասպան լինել Վանաձորի ՔԿՀ-ում

Ֆոլկսվագեն մակնիշի ավտոմեքենան բախվել է քաղաքի կենտրոնական փողոցի կանգառներից մեկի  գրպանիկում  կայանված Նիսանին, որի սրահում մարդ չի եղել։

Մեր տեղեկություններով Ֆոլկսվագենի վարորդն ու նրա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն։

Ուժգին բախման հետևանքով մեքենաները դուրս են եկել ճանապարհից։ Ֆոլկսվագենը բախվել է գազատար խողովակին՝ տեղահան անելով այն, իսկ Նիսանը՝ կանգառի ցուցանակին։