Տղամարդը «լայվ» է մտել, խոստացել է ինքնահրկիզվել կառավարության մոտ, բայց չի եկել

Քաղաքացին տեղեկացրել է կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացնելու մտադրության մասին, սակայն չի եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր Դավիթ անունով քաղաքացին իր ավտոմեքենայից սոցցանցի ուղիղ հեռարձակման` «լայվի» միջոցով հայտնել է, որ պատրաստվում է կառավարության դիմաց ինքնահրկիզում իրականացնել։

Խնդիրներ` Երևան–Արմավիր երթուղում. ընկերության տնօրենը Փաշինյանի հետ հանդիպում է պահանջում

Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ԱԻՆ–ից` հավելելով, որ ահազանգ են ստացել Դավիթ անունով քաղաքացուց, որը հայտնել էր Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման ակտ իրականացնելու մտադրության մասին։

Կառավարության շենքի մոտ է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ, սակայն տղամարդն այնտեղ չէ։

ՀՀ ԱԻՆ–ից Sputnik Արմենիայի հայտնեցին նաև, որ գերատեսչության աշխատակիցները` ոստիկանության հետ միասին, վերահսկում են իրավիճակը։