Տավուշի միջդիրքային տարածքում ադրբեջանական կողմը փորձել է մոտեցնել դիրքերը

Տավուշի սահմանային հատվածում կասեցվել են հակառակորդի ինժեներական աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են մոտեցնել իրենց դիրքերը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Խուճապի պատճառ չկա. փորձագետը` ՀՀ–ի հետ սահմանին Ադրբեջանի ՊՍԾ ուժերի հայտնվելու մասին

«Այսօր` մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։

Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել»,–ասված է ՊՆ հայտարարության մեջ։

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են նաև, որ հայկական կողմից տուժածներ չկան։