Ռուս սահմանապահները կանխել են թմրանյութը Հայաստան բերելու փորձը

Армяно-иранская граница
Ծառայողական շունն արգելված նյութեր է հայտնաբերել մեքենայում և տաբատի հատուկ գրպանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության աշխատակիցները կասեցրել են Հայաստանի տարածք թմրանյութի ապօրինի ներկրման երկու դեպք։

Նշվում է, որ ապօրինի գործողությունները բացահայտվել են անցած հանգստյան օրերին «Ագարակ» անցակետում տրանսպորտային միջոցի ու պետական սահմանը հատող անձանց զննման ժամանակ։

Ռուս սահմանապահները կանխել են թմրանյութը Հայաստան բերելու փորձը
Ռուս սահմանապահները կանխել են թմրանյութը Հայաստան բերելու փորձը

 

Առաջին դեպքում ծառայողական շունն արգելված նյութերը հայտնաբերել է տրանսպորտային միջոցի սրահում, իսկ երկրորդ դեպքում տաբատի` հատուկ կարված գրպանում։

Армяно-иранская граница
Իրանից փորձել են թմրանյութ ներմուծել Հայաստան

Երկու դեպքում էլ թմրանյութերը փորձել են անցկացնել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները։ Նրանք նշել են, որ Հայաստան էին գալիս հանգստյան օրերն անցկացնելու համար։

Առգրավված նյութերն ուղարկվել են փորձաքննության։ Այժմ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները համալիր միջոցառումներ են իրականացնում միջադեպերի հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։