ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հանրահայտ հաղորդավար և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը կարդում է Պարույր Սևակի «Գժվում եմ» բանաստեղծությունը։
Նա տեսանյութ է հրապարակել Facebook սոցիալական ցանցի իր էջում։
Նազենիի հրապարակմանը հաջորդել են հիացական մեկնաբանությունները։ «Անկրկնելի Նազենի», «Ոնց եմ քեզ սիրում», «Կանացի... խելացի...հմայիչ»,– գրել են օգտատերերը։
Հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում։ Նա մշտապես հետաքրքիր լուսանկարներ է հրապարակում, փիլիսոփայական գրառումներ անում և տարբեր պատմություններ պատմում։
Լինելով հայկական շոու բիզնեսի թիվ 1 դեմքերից մեկը` Նազենին, նվաճելով հայալեզու համացանցը, հայտնի է դարձել նաև արտասահմանում։ Նա ավելի քան 330 հազար բաժանորդ ունի։