Քիմ Քարդաշյանը որոշել է նմանվել Նաոմի Քեմփբելին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նոր կերպարով է ներկայացել։ Մոդելը նոր լուսանկարներ է հրապարակել Instagram սոցիալական կայքում։

«Ընդմիշտ Նաոմի», – լուսանկարին կից գրել է նա։

Ամենայն հավանականությամբ, նա որոշել է նմանվել բրիտանացի սուպերմոդել, դերասանուհի ու երգչուհի Նաոմի Քեմփբելին։

Քարդաշյանի երկրպագուներին դուր է եկել նրա հրապարակումը, և մի քանի ժամվա ընթացքում այն ավելի քան 2,7 միլիոն «հավանություն» է ստացել։

«Դուք ալ վարդի պես հիասքանչ եք», «չքնաղ», «ամենակրքոտ մայրը», «թագուհի». այսպիսի մեկնաբանություններ են գրել Քիմի բաժանորդները։

Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի ու Քրիս Ջեների ընտանիքում։

Քիմի անունը կապում են բազում սկանդալների հետ, սակայն դա իմիջի մի մասն է։

Այսօր Քիմը Keeping Up With The Kardashians շոուի ամենագլխավոր հերոսուհին է։ Քիմն ու հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը երեք երեխա ունեն` 5 տարեկան Նորթը, 2 տարեկան Սեյնթն ու 8 ամսական Չիկագոն։