ՌԱԴԻՈ

«Իրականում». Գոլանը ճանաչելը միջազգային նորմերի խախտում է. մեզ համար կարևոր ենթատեքստ ունի

Իրականում հասկանալի է, որ նման կերպ վարվելու համար պետք է հզորություն ունենալ: Պետք է լուրջ բանակ ունենալ, որը որ պատրաստ է պատերազմել իր հողերի համար: Պետք է ամեն տան պահարանում զենք ունենալ, ու կանայք տղամարդկանց հետ հավասար պետք է բանակում ծառայեն:
Sputnik
«Իրականում». Գոլանը ճանաչելը միջազգային նորմերի խախտում է. մեզ համար կարևոր ենթատեքստ ունի

Ու միայն այդ ժամանակ հաշվի կնստեն, կհարգեն ու քո շահերին պաշտպան պատրաստ կկանգնեն։
Իսրայելը պատրաստ է ու անում է… Իսկ մե՞նք։ Միայն այդքանը, իհարկե, բավարար չէ: Նաև լուրջ, գրագետ արտաքին քաղաքականություն է պետք վարել, որը նույնպես մենք`հայերս, չենք անում: Պետք է կոնկրետ ինչ-որ մի գերտերության աջակցությունը վայելել, ինչպես իսրայելցիները Միացյալ Նահանգների աջակցությունն են վայելում: Պետք է չփորձել միանգամից երկու աթոռի նստել, ինչպես որ Հայաստանն է վերջին տարիներին անում:

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան