Մեր հավաքականը կրեց երկրորդ պարտությունը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում. լուսանկարներ

Ֆինլանդիայի հավաքականը դասական օրինակ ցույց տվեց մեր ընտրանուն, թե ինչպես պետք է օգտագործել մրցակցի սխալները: Հյուրերը երկու անգամ գրավեցին մեր հավաքականի դարպասը ու վաստակեցին երեք միավոր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆինլանդիայի հավաքականի հետ խաղը սպասվում էր անհամբերությամբ:

Մեր հավաքականը կրեց երկրորդ պարտությունը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում. լուսանկարներ

Առաջին տուրում երկու թիմերն էլ պարտվել էին, ու բացի այդ հայ երկրպագուի համար մրցակիցը ինչ-որ տեղ անհայտ էր: Առաջին կեսում գրանցված արդյունքը (0:1) ոչ մի կերպ չէր արտահայտում խաղի ընթացքը:Հայաստանի հավաքականը խաղի սկզբում ու առաջին կեսի վերջնամասում ուներ զգալի առավելություն: Ստեղծեց պահերով էլ մերոնք գերազանցում էին մրցակցին, բայց պարտվում:

Մեր հավաքականը կրեց երկրորդ պարտությունը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում. լուսանկարներ

Ռեալ գոլային պահերը չօգտագործելը, ցավոք, մեր ընտրանու համար արդեն կարծես թե ավանդույթ է դառնում: Միայն Նորբերտո Բրիասկո Բելեկյանը երկու անգամ պարտավոր էր գրավել դարպասը՝ 0: Նման իրավիճակում էլ մրցակցի սուր հակագրոհը ստիպեց հայ ֆուտբոլիստներին խաղը վերսկսել կենտրոնից: Տեեմու Պուկկիի հիանալի անցումից հետո Ֆրեդրիկ Յենսենը բացեց հաշիվը: Մեր թույլ տրված սխալը անմիջապես արտահայտվեց լուսատախտակի վրա:

Մեր հավաքականը կրեց երկրորդ պարտությունը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում. լուսանկարներ

Առաջին կեսում մեր հավաքականի  խանգարեց նաև մեր ֆուտբոլիստների մոտ թիմային մոտեցման բացակայությունը: Բաբայանը, Բելեկյանը ոչ միշտ էին հասկանում իրենց խաղընկերների մանևրերը: Բայց դրա համար երևի թե ժամանակ է հարկավոր: Ամեն դեպքում առաջին կեսի վերջնամասը շատ հուսադրող էր մեզ համար, գլխավոր հարցը արդեն ֆիզիկական պատրաստականությունն էր:

Մեր հավաքականը կրեց երկրորդ պարտությունը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում. լուսանկարներ

Ընդմիջումից հետո զգացվեց, որ ֆինները առաջին կեսից լուրջ հետևություններ են արել: Հյուրերը ձգտում էին երկար խաղարկել գնդակը, գցում էին խաղի տեմպը ու շատ լավ հակագրոհում: Մեր թիմի մոտ երկրորդ կեսի սկիզբը չստացվեց: Ցանկությունը մեծ էր պատասխան գնդակը խփելու համար, սակայն հաջողությանը ավելի մոտ էր Ֆինլանդիան, ու նորից Արամ Հայրապետյանը սկսեց հրաշքներ գործել դարպասում:

Մեր հավաքականը կրեց երկրորդ պարտությունը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում. լուսանկարներ

Բայց, ի վերջո մեր հավաքականը ևս մեկ անգամ ստիպված եղավ խաղը վերսկսել կենտրոնից: Եվս մեկ անգամ մրցակիցը ճեղքեց մեր պաշտպանության ձախ եզրից ու առաջին խփած գնդակին շատ նման գոլ գրանցեց: Այս անգամ էլ Ռոբինի Լոդի փոխանցումից հետո աչքի ընկավ Սորի Պյուրին: Այսպիսով մեկնարկային երկու խաղերում էլ մերոնք պարտվեցին: Իսկ հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հունիսին, միգուցե այդ ժամանակ մեր հավաքականը խաղը կամրապնդվի հաղթանակով: