Հայաստանը բարելավել է դիրքերը աշխարհի «հզոր անձնագրերի» վարկանիշում

Հայաստանի քաղաքացիները կարող են ազատ մեկնել ԱՊՀ երկրներ, Բրազիլիա, Արգենտինա, Իրան և Հնդկաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայաստանն աշխարհի անձնագրերի հերթական վարկանիշում, կազմված բրիտանական Henley & Partners ընկերության կողմից, զբաղեցրել է 78–րդ տեղը։

Հունաստանում հաստատված հայ գործարարը հայկական շուկայում գործընկեր է փնտրում

Հայկական անձնագրով կարելի է ազատ այցելել աշխարհի 62 երկրներ առանց մուտքի արտոնագրի, տեղում կամ էլեկտրոնային եղանակով վիզա ստանալով։

Անձնագրերի ինդեքսն արտացոլում է աշխարհի երկրների առանց վիզայի ռեժիմի փոփոխությունները մինչև 2019թ–ի երկրորդ եռամսյակի սկիզբը։

Այսպիսով, Հայաստանն անցած տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը` վարկանիշում բարձրանալով մեկ հորիզոնականով։

Հայաստանի հետ 78–րդ տեղը կիսել է Սիերա Լեոնեն։

Հայաստանի քաղաքացիների համար բացվել է լրացուցիչ առանց վիզայի ուղղություն։

Այսպիսով, հայկական անձնագրով առանց վիզայի կարելի է մեկնել ԱՊՀ երկրներ և Վրաստան, Իրան, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ, Մալայզիա, Ինդոնեզիա, Հնդկաստան և Վիետնամ, ինչպես նաև ուրիշ, ավելի փոքր երկրներ. ընդամենը 62 երկիր։

Վարկանիշում առաջատար է Ճապոնիան։ Ճապոնական անձնագրով կարելի է ազատ մուտք գործել Հյուսիսային և Հարավային Ամերիկայի բոլոր երկրներ, բացի Կուբայից, բոլոր եվրոպական երկրներ, բացի Ռուսաստանից, ինչպես նաև ասիական երկրների մեծամասնություն, ներառյալ Չինաստանը և Հնդկաստանը։