ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորի քրեակատարողական հիմնարկում:
Դատապարտյալներից մեկը, որը երիտասարդ տղա է, խցում փորձել է կախվել:
Նա անկողնային պարագաներով, ամենայն հավանականությամբ՝ սավանով, պարան է պատրաստել և այն գցելով պարանոցը փորձել է ինքնասպան լինել:
Բարեբախտաբար, ինքնասպանությունը կանխվել է կալանավայրի աշխատակիցների կողմից:
Մեր տեղեկություններով՝ երիտասարդը կալանավայրում է գտնվում նախորդ տարվանից և մեղադրվում է ծանր հանցանք կատարելու մեջ: