Բաքվում առևտրի կենտրոն է այրվում. կադրեր Ադրբեջանի մայրաքաղաքից

Ադրբեջանի մայրաքաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրշեջները չեն կարողանում մարել կրակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Բաքվում գտնվող «Ութերորդ կիլոմետր» առևտրի կենտրոնն այրվում է։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Հրդեհը բռնկել է Բաքվի Նիզամինսկի շրջանում գտնվող առևտրի խոշոր կենտրոնում, մարդկանց տարհանում են», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախնական տեղեկության համաձայն` հրդեհը բռնկել է առավոտյան 8:20–ին։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատից 15 մարտական հաշվարկ, ոստիկաններ ու շտապօգնության բրիգադներ։

Հրշեջներին առայժմ չի հաջողվում մարել կրակը։ Գործակալությունը հայտնում է, որ կենտրոնում անընդհատ ինչ–որ բան է պայթում, քանի որ առաջին հարկում շինանյութի խանութ կա։