ԱԴԾ պաշտոնաթող գեներալին մահացած են գտել Մոսկվայում. ԶԼՄ

Տղամարդուն իր բնակարանում հայտնաբերել է բարեկամուհին։ Գեներալի անունը չի հրապարակվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի- Sputnik. ԱԴԾ (Անվտանգության Դաշնային ծառայություն) պաշտոնաթող գեներալին մահացած են գտել իր բնակարանում, Մոսկվայի հյուսիս–արևմուտքում։ Մարմնի վրա բռնության նշաններ չեն հայտնաբերվել։ Այս մասին այսօր ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

 «Նա թոշակառու է, ԱԴԾ պաշոնաթող գեներալ–մայոր։ Նախնական տվյալների համաձայն` մահվան քրեական բնույթի մասին վկայող տեսանելի հետքեր չկան։ Ամեն դեպքում փորձաքննություններ են նշանակվել», – ասել է գործակալության զրուցակիցը։

Գործակալության հետ զրուցում տղամարդու մահվան մասին լուրը հաստատել է Մոսկվայի գծով ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Յուլյա Իվանովան, չբացահայտելով, սակայն, տղամարդու անձը։ Դատելով ծննդյան թվականից` տղամարդը 59 կամ 60 տարեկան է եղել։ Նրան բարեկամուհին է հայտնաբերել բնակարանում ։

Ստուգում է ընթանում, որի շրջանակում պետք է պարզել, արդյո՞ք քրեական գործ հարուցելու համար հիմք կա, թե ոչ։