ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Ժամեր առաջ Երևանում ապրող 16-ամյա մի տղա Վիլնյուսի փողոցից բերման է ենթարկվել Նոր Նորքի ոստիկանության:
Նրա մոտ ատրճանակ ու դանակ է գտնվել:
Մեր տեղեկություններով՝ տղան սովորում է մայրաքաղաքի թիվ 198 դպրոցի 11-րդ դասարանում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են դատատեխնիկական ու դատաձգաբանական փորձաքննություններ: