Որպեսզի հայերն ավելի լավ իմանան. Երևանում «Ղրիմի գարունը» խորագրով ցուցահանդես է բացվել

Ցուցահանդեսը նվիրված է Ղրիմի` Ռուսաստանին միանալու 5–ամյակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Երևանում` Մոսկվայի տանը, բացվել է «Ղրիմի գարունը. 5 տարի հարազատ ափերում» ցուցահանդեսը։

Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) տնօրեն Սերգեյ Ռիբինսկին նշեց, որ ցուցահանդեսը թույլ կտա ՀՀ քաղաքացիներին ավելի լավ ծանոթանալ Ղրիմին։

«Հինգ տարի է անցել։ Դա մեզ համար Ռուսաստանի հետ Ղրիմի միանալու ժամանակահատվածն է։ Ինչպես հիշում եք, այն ժամանակ իրավիճակը մտահոգիչ էր, Ղրիմի ժողովուրդը` վտանգի տակ։ Փառք աստծուն, որ մենք շատ բարեկամներ ունենք, նրանք, ովքեր կանգնեցին թերակղզու պաշտպանությանը», – ասաց Ռիբինսկին լրագրողներին։

Որպեսզի հայերն ավելի լավ իմանան. Երևանում «Ղրիմի գարունը» խորագրով ցուցահանդես է բացվել

Նա ընդգծեց, որ Ղրիմն այսօր դինամիկ զարգացում է ապրում. նոր օբյեկտներ են հայտնվում, զբոսաշրջության համար նախատեսված վայրեր ։

«Այստեղ ներկայացված են Ղրիմի լավագույն վայրերը, այն օբյեկտները, որոնք վերջերս են հայտնվել», – ասաց Ռիբինսկին։

«Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանն իր հերթին նշեց, որ ինքնորոշման թեման շատ մոտ է հայ ժողովրդին։ Նա ընդգծեց, որ հինգ տարի առաջ Ղրիմի ժողովուրդը կարողացավ ինքնորոշմանն ուղղված հանրաքվե անցկացնել։

Որպեսզի հայերն ավելի լավ իմանան. Երևանում «Ղրիմի գարունը» խորագրով ցուցահանդես է բացվել

Նա հիշեցրեց Ղրիմում հայերի հարուստ ավանդի և ժառանգության մասին` սկսած Աննա Բյուզանդացու և Վլադիմիրի (Ռուսիան մկրտող) միությունից, վերջացրած հայ համայնքի այսօրվա գործունեությամբ։

Լուսանկարչական ցուցահանդեսը բացվել է ԳՄՌԿ–ում մարտի 12-ին։ Մոսկվայի տանը ներկայացված է փոքր մասը։

Հիշեցնենք` ցուցանմուշները բացահայտում են ոչ միայն «Ղրիմի գարնան» իրադարձությունները, այլև հսկայական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին 5 տարվա ընթացքում։