Վերաարժեքավորելու ժամանակը. Սիրուշոն նոր լուսանկարներ է տարածել բազմանշանակ գրառումով

Երգչուհին լուսանկարներ է հրապարակել ԱՄՆ–ից և դրանց կից բազմանշանակ գրառում կատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook–ի իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել Լոս Անջելեսից։

«Աշխատում եմ մի քանի ծրագրերի վրա...նաև ինձ համար շրջան է վերաարժեքավորելու, վերանայելու... ուսումնասիրելու մարդկանց և նրանց քայլերը, պահվածքը տարբեր իրավիճակներում: Շրջան է ավելի խորքային տեսնելու… լսելու… զգալու ու ստեղծագործելու…», – լուսանկարին կից գրել է երգչուհին։