Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ պաշտպանների բողոքը մերժվել է

Քոչարյանի պաշտպանական խմբի պնդմամբ` մերժման վերաբերյալ դատարանի որոշումն իրենց դեռ չի տրամադրվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 Մարտ — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը: Այս մասին հայտարարություն է տարածել Քոչարյանի պաշտպանական խումբը։

Նշենք, որ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ, ինչը, սակայն, հատուկ քննչական ծառայության կողմից մերժվել էր:

Ռոբերտ Քոչարյանը գիտի՞ Վահան Շիրխանյանի աղմկահարույց նամակի մասին

Քոչարյանի պաշտպաններն էլ ՀՔԾ–ի որոշումը բողոքարկել էր դատարան:

Ըստ Քոչարյանի պաշտպանական խմբի` մերժման վերաբերյալ դատարանի որոշումն իրենց դեռ չի տրամադրվել:

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։