Թրամփն ուղիղ եթերում ճանաչեց Գոլանի բարձունքները իսրայելական տարածք. տեսանյութ

Երկուշաբթի Իսրայելի ուղղությամբ պաղեստինցիների արձակած հրթիռի հետևանքով 7 հոգի, ներառյալ երեխաներ, վնասվածքներ էին ստացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ:

Հանդիպումը կայացել է այսօր՝ մարտի 25-ին, Սպիտակ տանը և հեռարձակվել է Սպիտակ տան Twitter-ի էջում:

«Սա իսկապես պատմական օր է»,- ասել է Իսրայելի վարչապետը ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, երկուշաբթի առավոտյան պաղեստինցիների վերահսկողության տակ գտնվող տարածքներից արձակված հրթիռը հարվածել էր Իսրայելի խիտ բնակեցված բնակավայրերից մեկում գտնվող շենքի, որի հետևանքով վնասվածքներ էին ստացել 7 մարդ, ներառյալ՝ երեխաներ:

Դեպքը պատճառ էր դարձել, որ Բենիամին Նեթանյահուն կրճատի ԱՄՆ այցի ժամկետը և հայրենիք վերադառնա Թրամփի հետ բանակցություններից հետո: