ԵՐԵՎԱՆ, 25 Մարտ — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել, ինչպես նաև աշխատանքից ազատման հրամանագիր է ստորագրել։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Ըստ այդմ` վարչապետի որոշմամբ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Տիգրան Արզումանյանը։ Նա, ի դեպ, այդ պաշտոնին էր 2018թ. հունիսի 8-ից։
Վարչապետի մեկ այլ հրամանագրով էլ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Լևոն Հակոբյանը։