Հենրիխ Մխիթարյանը նվեր է մատուցել Արմեն Սարգսյանին

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն իր մարզաշապիկն է նվիրել Արմեն Սարգսյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին այսօր իր նստավայրում հյուրընկալել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հենրիխ Մխիթարյանը նվեր է մատուցել Արմեն Սարգսյանին

Նախագահին հյուր գնացած ֆուտբոլիստը Արմեն Սարգսյանին է նվիրել իր մարզաշապիկը։

«Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին` լավագույն մաղթանքներով»,– մարզաշապիկը մակագրել է Հենրիխ Մխիթարյանը։