ԱՊՀ ժողովուրդներն ունեն կայուն հոգևոր ծածկագիր. Բելառուսի դեսպան

Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը խոսել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում բազմապլանային համագործակցության իր պատկերացման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Հոգևոր արժեքներ չունեցող պետությունը չի կարող ամուր և երկարակյաց լինել։ Այս մասին երկուշաբթի ասաց Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը Երևանում «Հոգևոր արժեքները և ժամանակակից պետությունը» թեմայով համաժողովի ընթացքում։

Նա կարծում է, որ ԱՊՀ մյուս երկրների հետ Բելառուսի ընթացիկ կապերը և ռազմավարական գործընկերությունն ամուր հիմք են առաջ շարժվելու համար։ Զարգացած երկրներում ընդունված չէ խոսել գաղափարախոսության մասին, բայց նրանք մշտապես հետևում են իրենց հոգևոր և գաղափարախոսական շահերին։

Որոշ պետություններ փորձում են արժեքներ թելադրել. Կոպիրկին

«Առանց արժեհամակարգի պետությունը չի կարող ամուր և երկարակյաց լինել։ Աշխարհում մեր երկրին գիտեն որպես պարտիզան երկիր, որը չի կոտրվել նացիստական ժանտախտի դեմ պայքարում։ Բելառուսը հպարտությամբ է հիշում տարբեր ազգությունների սխրանքի մասին։ Նրանք ռուսներն են, բելառուսները, ղազախները, հայերը և այլ ազգեր», – հավելեց Նազարուկը։

Նրա խոսքով` Բելառուսը պատերազմ չի հայտարարում հուշարձաններին, նա հարգում է ֆաշիզմի դեմ պայքարում ընկած հերոսների հիշատակը։ Այսպես, Վիտեբսկում վերջերս բացվել է մարշալ Բաղրամյանի փողոց։ Դեսպանը համոզված է, որ ԱՊՀ ժողովուրդներն ունեն կայուն հոգևոր ծածկագիր։ Գերակա խնդիր է այդ արժեքները պահպանելն ու բազմապատկելը։

Նազարուկը կարծում է, որ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում բազմապլանային համագործակցության ամրապնդումն առաջնահերթ խնդիր է։ Նա հուսով է, որ փորձագիտական քննարկումները կօգնեն լուծել այդ խնդիրը։