Ադրբեջանցին վստահ է, որ իրեն կրկնօրինակում է Քիմ Քարդաշյանի քույրը. լուսանկար

Ադրբեջանում հայտնի մոդելը մեղադրել է Քիմ Քարդաշյանի քրոջը`Քայլիին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Ադրբեջանական ծագումով ուկրաինացի մոդել, «Միսս Ուկրաինա 2015» մրցույթի երկրորդ վիցե–միսս Ֆարիդա Իբրագիմովան մեղադրել է ամենաերիտասարդ միլիարդատեր, «Քարդաշյանների ընտանիք» հեռուստաշոուի մասնակից Քայլի Ջեներին։

Մոդելը կարծում է, որ Քայլին գերմանական Interview պարբերականի համար նկարված նոր ֆոտոշարքում կրկնել է իր կերպարները։

«Ինձ թվո՞ւմ է, թե @kyliejenner–ը հետևում է ինձ։ Թերթում ենք։ Սրանք նրա նոր նկարներն են։ @angelinahardy_studio–ն կամ @stefanogabbana–ն գողացել են մեր գաղափարը։ Նրան այլևս չենք նշելու մեր լուսանկարներում», – գրել է Իբրագիմովան Instagram–ում։

Որոշ օգտատերեր համաձայնել են ադրբեջանուհու հետ` նշելով, որ նա ավելի հետաքրքիր ու գեղեցիկ է Ջեներից։ Մյուսները Քայլիի կերպարներն ավելի շատ են հավանել։

«Քայլին շքեղ է, իսկ դու լավն ես», – գրել է dr.dianacosm–ը։

Ֆարիդա Իբրագիմովան ապրում և աշխատում է հիմնականում Ուկրաինայում։ Նա մի շարք ուկրաինական ապրանքանիշների դեմքն է և մասնակցում է հայտնի դիզայներների նորաձևության շաբաթներին ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Ադրբեջանում։