ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։
Այս մասին հայտնել էր Մայր Աթոռ Էջմիածնի մամուլի ծառայությունը։
«Գարեգին Բ–ն մարտի 25–ին Մոսկվա է մեկնել, որտեղ հանդիպելու է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ռուսաստանի մայրաքաղաքում Գարեգին Բ–ն հանդիպելու է հայ բարերարների հետ, քննարկելու է նրանց աջակցությամբ իրականացվող ծրագրերը։