Թերեզա Մեյը խոստացել է կուսակիցներին հրաժարական տալ. հայտնել է նաև պայմանը

Brexit-ի հարցերով նախկին փոխնախարար Սթիվ Բեյքերը և թորիներից այլ պատգամավորներ ամեն դեպքում դեմ են կնքված համաձայնագրին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Պահպանողական կուսակցության շարքերում Brexit-ի կողմնակիցներին խոստացել է, որ հրաժարական կտա ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ իր կնքած համաձայնագրին Համայնքների պալատի կողմից հավանություն տրվելու դեպքում:

Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի քույրը մերկացել է ուղիղ եթերում․ տեսանյութ

Այս մասին հայտնում է Բրիտանացի հեռուստահաղորդավար Ռոբերտ Փեսթոնը` հղում անելով իր աղբյուրներին։

«Մեյը, գործարքին հավանություն տրվելու դեպքում, պաշտոնաթող լինելու պատրաստակամության մասին իրազեկել է Թորիների խորհրդարանական խմբակցությունում եվրասկեպտիկների ճամբարի առաջատար ներկայացուցիչներին, այդ թվում՝ արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնին, իշխող կուսակցության նախկին ղեկավար Յան Դանկան Սմիթին, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դևիդ Դևիսին, հայտնի խորհրդարանական Ջեյկոբ Ռիս-Մոգին և հանդիպմանը ներկա գտնված այլ քաղաքական գործիչների», – գրել է Փեսթոնը։

Սակայն, Փեսթոնի կարծիքով, Ռիս-Մոգի հետևորդների, որոնք միավորված են այսպես կոչված European Research Group-ում (ERG) և թորիների դաշնակից Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության տասը պատգամավորների կողմից համաձայնագրին հնարավոր աջակցությունը, միևնույն է, վարչապետին չի ապահովի խորհրդարանում գործարքի անցնելու համար բավարար աջակցությամբ, քանի որ Brexit-ի հարցերով նախկին փոխնախարար Սթիվ Բեյքերը և թորիներից այլ պատգամավորներ ամեն դեպքում դեմ են կնքված համաձայնագրին: