Վթար Թամանցիների փողոցում. վարորդի վիճակը ծանր է. լուսանկար

Քաղաքացիների օգնությամբ 27-ամյա վարորդը դուրս է բերվել մեքենայից ու տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Մեր տեղեկություններով քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Թամանցիների փողոցում:

Գյումրիում 23-ամյա երիտասարդ է կախվել

Մետրոյի Գործարանային կայարանի հարևանությամբ Ֆոլքսվագեն մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հաստաբուն ծառին։

Քաղաքացիների օգնությամբ 27-ամյա վարորդը դուրս է բերվել մեքենայից ու տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն։

Մեր տեղեկություններով՝ վարորդի վիճակը ծանր է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Վթար Թամանցիների փողոցում. վարորդի վիճակը ծանր է. լուսանկար

Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները։