Պարտություն, որ կարող էր և չլինել. ֆիզիկական լավ պատրաստականության խնդրի ակտուալությունը

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով զիջեց Բոսնիայի և Հերցեգովինայի թիմին:
Sputnik

Սարաևոյում կայացած խաղից առաջ շատերը բնականաբար ֆավորիտ էին համարում Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին: Նախ հանդիպումը կայանալու էր Սարաևոյում, բացի այդ էլ՝ Հայաստանի հավաքականի բազմաթիվ խնդիրները (հիմնականում կապված ֆուտբոլիստների խաղային պրակտիկիայի բացակայության հետ) նվազեցնում էին այս խաղում մեր ընտրանու հնարավորությունները:

Մեկնարկում է Եվրո 2020-ի ընտրական փուլը. ի՞նչ ակնկալել Հայաստանի հավաքականից

Սակայն հիմա, արդեն խաղից հետո պարզ է, որ «Գրբավիցա» մարզադաշտում կայացած խաղում մեր հավաքականը կարող էր չպարտվել: Ինչ որ տեղ կարելի էր սպասել, որ բոսնիացիները խաղի մեկնարկից ակտիվություն կդրսևորեն ու, ճնշում գործադրելով մինչև ընդմիջում, կփորձեն վճռել խաղի ելքը: Նման մեկնարկ չեղավ: Խաղը ընթանում էր հանգիստ տեմպով: Ճիշտ է գնդակն ավելի շատ լինում էր մրցակցի մոտ, բայց մերոնք բավականին վստահ ու մեկը մյուսին ապահովագրելով պաշտպանվում էին:

Իմ կարծիքով Հայաստանի հավաքականի համար ու մասնավորապես եզրային հարձակվողների համար հենց առաջին խաղակեսը դարձավ որոշիչ: Եվ Գևորգ Ղազարյանը և Սարգիս Ադամյանը շատ ակտիվորեն մասնակցուն էին մեր թիմի պաշտպանական գործողություններին: Ու բնականաբար արդեն հարձակման գծում էլ նման ակտիվություն ցուցաբերելու համար հարկավոր էր ֆիզիկական լավ պատրաստականություն, որը, պարզ ասենք, չհերիքեց ամբողջ խաղի ընթացքում:

Ալեքսիս Օհանյանի կինը՝ աշխարհի նախկին առաջին ռակետը, լքել է Մայամիի թենիսի մրցաշարը

Եթե նայենք խաղի վիճակագրությանը, կհամոզվենք, որ մրցակիցը ավելի շատ է տիրել գնդակին, ավելի շատ հարված է կատարել դարպասի ուղղությամբ, վերջապես նաև ավելի դիպուկ հարվածներ կատարել դարպասին: Խաղի ընթացքից ելնելով, հասկանալի էր, որ մեր հավաքականի համար կարևոր էր առաջին կեսում ապահովել դարպասի անառիկությունը: Երևի առաջադրանքը կկատարվեր, եթե չլիներ ինչ որ տեղ անհավանական գոլը Ռադե Կրունիչի հարվածից:

Անկեղծ ասած առաջին խաղակեսի ավարտից հետո դժվար էր պատկերացնել, որ խաղի մասին խոսելիս ցավալի կլինի մտածել պարտության մասին, որովհետև իրականում մեր ընտրանին առնվազն մեկ միավոր կարող էր վաստակել Սարաևոյում: Իսկ նման կարծիք մեր թիմը ապահովեց երկրորդ կեսում ցուցադրած խաղով ու ստեղծած գոլային պահերով:

Ռոբերտ Քոչարյանի որդին արծաթե մեդալ է նվաճել. տեսանյութ

Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը, չնայած խաղի վիճակագրական տվյալներին, ոչ մի արտասովոր խաղ չցուցադրեց, բացահայտ առավելություն չուներ, ավելին՝ հավասար խաղ էր: Եվ ընդմիջումից հետո մերոնց հարկավոր էր ընդամենը օգագործել ստեղծած գոլային պահերից գեթ մեկը: Նվազագույն հաշվով պարտվելիս Հայաստանի հավաքականը գոլային ռեալ երկու պահ ունեցավ: Երկու դեպքում էլ գրոհը եզրափակում էր Հենրիխ Մխիթարյանը, երկու դեպքում էլ հարվածը դիպուկ չստացվեց: Փոխարինման շատ լավ դուրս եկավ Նորբերտո Էռնեստո Բելեկյանը, որը ակտիվացրեց մերոնց խաղը առջևի գծում: Մեր թիմը կարող էր ու պետք է պատժեր մրցակցին ավելորդ վստահության համար: Իսկ Արամ Հայրապետյանի վստահ խաղը դարպասում մեկ միավորի երաշխիքը պետք է դառնար:

Համոզված եմ, որ եթե հաշիվը դառնար 1:1 բոսնիացները կնյարդայնային, կշտպեին: Եվ սրանք գործոններ են, որոնք կօգնեին մեր հավաքականին, այլ ոչ թե մրցակցին:  Ցավոք մենք չխփեցինք ու խփեց մրցակիցը: Եվ երկրորդ գնդակը արդեն վճռորոշ եղավ այս խաղում:

Ափսոս: Եթե պարտվեինք ոչ միայն հաշվով, այլ խաղով և բացահայտ պասիվությամբ, ինչ որ տեղ ընդունելի կլիներ մրցակցի հաջողությունը: Սակայն այս պարտությանը, համենայնդեպս այս խաղով, մեր թիմն արժանի չէր:

Այն կարող էր չլիներ եթե…

Բայց խաղից հետո լուսատախտակի վրա արդյունքը արձանագրեց մեր հավաքականի պարտությունը: