ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Նորվեգիայի փրկարարական ծառայությունները շարունակում են Viking Sky զբոսանավից 1300 հոգու տարհանումը: Տվյալ պահին տարհանվել է ավելի քան 370 մարդ։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։
«Փրկարարներին հաջողվել է մինչև կիրակի առավոտ ուղղաթիռներով Viking Sky զբոսանավից տարհանել 370 մարդու 1300-ից, որը կորցրել է կառավարումը փոթորկի ժամանակ», - ասվում է հրապարակման մեջ։
Միաժամանակ 17 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, երեքը՝ լուրջ վնասվածքներով։
Փրկարարները շարունակում են 1300 մարդու տարհանումը։ Պաշտոնական վարկածի համաձայն, խնդիրներ են ծագել զբոսանավի շարժիչի հետ։ Անձնակազմի չորս անդամները ռուսաստանցիներ են։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մոտակայքում ընթացքը կորցրել է նաև բեռնատար նավ, փրկարարները դրա վրայից տարհանել են ինը հոգու։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ զբոսանավը պատկանում է Viking Ocean Cruises-ին։ Այն մտնում է միլիարդատեր Թորսթեյան Խագենին պատկանող Viking Cruises խմբի մեջ։