Ինչո՞ւ էր Վրաստանի վարչապետը եկել Ենոքավան․ Փաշինյանի մամուլի քարտուղարը բացեց փակագծերը

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը պատմեց Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ Հայաստան կատարած այցի պատճառների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik.  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ոչ պաշտոնական հանդիպումը Հայաստանում ինքնաբուխ չէր։

Այս անգամ՝ Հայաստանում. Փաշինյանն ու Բախտաձեն կրկին հանդիպել են

Հայկական կողմը ցանկացել է ցույց տալ վրաց վարչապետին Ենոքավանի ամբողջ հմայքը։

Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

«Դա Հայաստանի վարչապետի երկրորդ ոչ պաշտոնական հանդիպումն է Մամուկա Բախտաձեի հետ։ Ցավոք, եղանակը մտցրեց իր շտկումները, և մենք չկարողացանք Վրաստանի վարչապետին ցույց տալ Ենոքավանի ամբողջ հնարավորությունները», - ասաց Կարապետյանը։

Ինչո՞ւ էր Վրաստանի վարչապետը եկել Ենոքավան․ Փաշինյանի մամուլի քարտուղարը բացեց փակագծերը

Սակայն դա չի ազդել հանդիպման բովանդակության վրա․ ավանդույթի համաձայն կայացել է երկխոսություն, որն ընթացել է դրական մթնոլորտում, նշեց Կարապետյանը։

Նա նաև նշեց, որ Երևանն ու Թբիլիսին կանոնավոր շփման և հանդիպումների կարիք ունեն։ Ոչ պաշտոնական հանդիպումներն օգնում են պահպանել հարաբերությունների դինամիկան։

«Հանդիպումն ինքնաբուխ չէր, այն ոչ պաշտոնական բնույթ էր կրում, ուստի մեծ հանրային աշխատանք չի տարվել։ Մենք մեր մասով ամեն ինչ պատրաստել էինք և ուզում էինք, որ Վրաստանի վարչապետն իրեն հարմարավետ զգա Հայաստանում», - ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի և Բախտաձեի ոչ պաշտոնական հանդիպումը երկրորդն է։ Առաջինը տեղի է ունեցել 2019թ-ի հունվարին վրացական Բոլնիսում։