Գյումրիում 23-ամյա երիտասարդ է կախվել

Տանը, որտեղ նրան գտել են, նախկինում ապրել են երիտասարդի պապն ու տատը, որոնք մահացած են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Մեր տեղեկություններով երեկ երեկոյան Գյումրում 23-ամյա երիտասարդ է կախվել:

Կրակոցներ Շենավանում. հիվանդանոցում գտնվողներից մեկը գյուղապետի հայրն է, մյուսը` եղբայրը

Նրա դին գտնվել է Աճեմյան փողոցի տներից մեկում: Նախնական վարկածով երիտասարդը ինքնասպանություն է գործել խողովակից սավանով կախվելով:

Տանը, որտեղ նա կախվել է, հիմա ապրողներ չկան, բայց նախկինում ապրել են պապն ու տատը, որոնք մահացել են:

Դեպքի օրը հարևաններից մեկը երիտասարդին տեսել է տուն մտնելիս ու հետաքրքրվել այցի պատճառների մասին: Երիտասարդն էլ պատասխանել է, որ եկել է տունը նայելու և ներս է մտել: Որոշ ժամանակ անց հարևանը, անհանգստացած տղայի ուշանալով, նույնպես տուն է մտել ու նրան կախված գտել:

Նա ապրում էր մոր և եղբոր հետ դարձյալ Գյումրիում, բայց այլ բնակարանում, իսկ աշխատում էր հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման վրա:

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները: