Բուլղարիան չեղարկել է Հայաստանի և Վրաստանի հետ փոխադրումների «ժամկետանց» համաձայնագիրը

«Մուլտիմոդալային բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրն այդպես էլ ուժի մեջ չի մտել, քանի որ Վրաստանը չի ավարտել ներպետական ընթացակարգերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Բուլղարիայի իշխանությունները խզել են Հայաստանի և Վրաստանի հետ բեռնափոխադրումների մասին եռակողմ համաձայնագիրը, քանի որ այն այդպես էլ չի գործել, Sputnik Արմենիային հաղորդեցին տրանսպորտի նախարարությունից։

Այս անգամ՝ Հայաստանում. Փաշինյանն ու Բախտաձեն կրկին հանդիպել են

Մարտի սկզբին բուլղարական ԶԼՄ-ները հաղորդել էին այն մասին, որ Բուլղարիայի կառավարությունը չեղյալ է հայտարարել Հայաստանի և Վրաստանի հետ մուլտիմոդալային բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը՝ ստորագրված 2003թ-ին։

Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից պարզաբանեցին, որ խոսքը Երևանի, Թբիլիսիի և Սոֆիայի միջև «Մուլտիմոդալային բեռնափոխադրումների մասին» եռակողմ պայմանագրին է վերաբերվում, որը ստորագրված է 2003թ-ի հոկտեմբերի 10-ին Երևանում։

«Համաձայնագիրը մինչև հիմա ուժի մեջ չի մտել։ Բուլղարական կողմի (որը  պայմանագրի պահապանն է) ծանուցման համաձայն, վրացական կողմն այդպես էլ տեղյակ չի պահել ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին», - ասվում է հաղորդագրությունում։

Գազի կովկասյան զարկերակը կանցնի՞ Հայաստանով. Երևանը կարող է փոխարինել Բաքվին, եթե...

Ինչ վերաբերում է խզելու պատճառներին, ապա գերատեսչությունում ասել են, որ  «բուլղարական կողմի հայտարարության համաձայն, նշված համաձայնագիրը պարունակում է մի շարք հակասություններ, որոնք անհամատեղելի են ԵՄ օրենսդրության հետ»։

2007թ-ին Եվրամիություն մտնելուց հետո դրանք անընդունելի են դարձել Բուլղարիայի համար։

Պայմանագիրը, որը վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից 2004թ-ին, ուղղված է եղել երկրների միջև մուլտիմոդալային փոխադրումների թեթևացմանը (մասնավորապես, առաջարկել է տարանցման դեպքում ճանապարհային վճարների և ներկրման տուրքի չեղարկում)։

Մուլտիմոդալային փոխադրումը բեռների տեղափոխությունն է մի պայմանագրով, որն  իրականացվում է տրանսպորտի առնվազն երկու տեսակներով։