Աննախադեպ հանդիպում․ ի՞նչի մասին են պայմանավորվել Հայաստանի ռեստորատորները

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ռեստորատորների առաջին և խոշոր հանդիպումը տեղի է ունեցել մարտի 23-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Հայ ռեստորատորները պայմանավորվել են չխոչընդոտել  միմյանց, այլ միավորվել հանուն ընդհանուր նպատակի և աշխատել խնդիրների լուծման և ոլորտի զարգացման վրա։

Ռեստորանները չեն փակվի. ի՞նչ են պայմանավորվել իշխանությունն ու ռեստորատորները

Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռեստորաների միության նախաձեռնող խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը։

Պատմության մեջ ռեստորատորների առաջին և խոշոր հանդիպումը տեղի է ունեցել մարտի 23-ին։ Մի տանիքի տակ հավաքվել էին 300 գործարարներ, երկրի տարբեր անկյուններում ռեստորանների ղեկավարներ։

«Հանդիպումն աննախադեպ էր և առաջինը. այն մի տանիքի տակ էր հավաքել 300 ռեստորատորների», - ասաց Բարսեղյանը։

Նա նշեց, որ ոլորտի զարգացման հետ մեկտեղ խնդիրներ են կուտակվում։ Ոլորտն աճում է, աճում են նաև խնդիրները, որոնք պետք է լուծել միասին, այլ ոչ թե միմյանց հետ մրցելով, ասաց Բարսեղյանը։

Համատարած բողոքներին կմիանան ռեստորատորները. նրանք պատրաստվում են փակել հյուրընկալ դռները

Ռեստորատորները կարծում են, որ պետք է ռացիոնալ կերպով համագործակցել պետության հետ։

«Մենք մրցակիցներ չենք, այլ նույն շուկայի սուբյեկտներ, որոնք մի նպատակ են հետապնդում՝ ոլորտի զարգացում», - ասաց նա։

Ասոցիացիայի կանոնադրության համաձայն, նման հանդիպումներ պետք է լինեն երեք տարին մեկ անգամ, սակայն ռեստորատորները մտադիր են հանդիպել տարին մեկ անգամ։ Հայաստանի Ռեստորաների միության ղեկավար կազմի առաջին նիստը, որի մեջ մտել են ոլորտի առավել ակտիվ 25 մասնակիցներ, տեղի կունենա մարտի 26-ին։

Նշենք, որ Հայաստանի Ռեստորաների միությունը ստեղծվել է մեկուկես տարի առաջ։