Ալեքսիս Օհանյանի կինը՝ աշխարհի նախկին առաջին ռակետը, լքել է Մայամիի թենիսի մրցաշարը

Серена Уильямс (США)
Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը՝ աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը, ծնկի վնասվածք է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը լքել է Մայամիում ընթացող թենիսի մրցաշարը՝ ծնկի վնասվածքի պատճառով։ Այդ մասին հաղորդում է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) կայքը։

Алексис Оганян наблюдает за матчем Серены Уильямс против немки Татьяны Марии на Открытом чемпионате Австралии по теннису (15 января 2019). Мельбурн
Նա ինձ ստիպեց գնահատել կյանքը. Ալեքսիս Օհանյանը հուզիչ գրառում է արել դստեր մասին

«Ես շատ վշտացած եմ ձախ ծնկիս վնասվածքի պատճառով մրցաշարից դուրս գալու համար», - ասել է Սերենան։

Թենիսիստուհին շնորհակալություն է հայտնել մրցաշարի կազմակերպիչներին հիանալի մթնոլորտի համար։ Նա նշել է, որ հույս ունի վերադառնալ մյուս տարի և շարունակել հանդես գալ մրցաշարում, որտեղ նրան աջակցում են այդքան երկրպագուներ։

Ուիլյամսը պետք է խաղար չինուհի Վան Ցյանի հետ։ Սակայն չի խաղացել։ Ի դեպ, թենիսի աստղը ութ անգամ հաղթանակ է տարել Մայամիի մրցաշարում։

Հիշեցնենք` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիսն ամուսնացել են 2017 թվականին։

Նույն տարվա սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Օլիմպիան: