Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 6 տուժածներից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Բախվել են Nissan Murano-ն ու Ford Focus-ը. Nissan-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25.7-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Մարգարյանի վարած Nissan Murano մակնիշի 51 RZ 100 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Տարոն Սահակյանի վարած Ford Focus մակնիշի A 995 NK 159 համարանիշի ավտոմեքենաները։

Ինքնասպանությու՞ն. ազգականները թոշակառուի տանը գտել են գրություն

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 00։15-ի սահմանում։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Տ. Սահակյանի ուղևորները՝ համագյուղացիներ Արամ Հասոյանը, Արմեն Աբրահամյանը, Արայիկ Հասոյանը և Նարեկ Աբրահամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգին ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։

Բախման հետևանքով Murano-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ավտոմեքենայի գազաբալոնն ու բեռնախցիկը ավտոմեքենայից պոկվել և մի քանի մետր շպրտվել էին։ Կայքը նշում է, որ 6 վիրավորներից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։