Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչին. ի՞նչ են քննարկել նրանք

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրչիկին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 22-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին, մասնավորապես, տեղեկացրել է վերջին շրջանի օպերատիվ իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՊՆ–ի` դեսպան Կասպրչիկն իր հերթին Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային գործընթացի առաջիկա օրակարգային խնդիրների վերաբերյալ: