«Սովետի ժամանակ» պարտադրանքով էր, բայց ավելի ուրախ. ինչպես է շաբաթօրյակն անցել Գյումրիում

Գյումրեցի մեծահասակները հիշում են, որ ժամանակին չէին կարող գլուխ պահել ու չմասնակցել շաբաթօրյակին, իսկ Գյումրիում հայտնված չեխերը զարմանում են, որ իշխանություններն էլ են միացել երկիրը մաքրելու գործին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 23-ին գյումրեցիները միացան համապետական շաբաթօրյակին: Ակտիվություն էր նկատվում հիմնականում կոլեկտիվների շրջանում. գործընկերների հետ ուրախ տրամադրությամբ շրջակայքը մաքրելու ևս մեկ առիթ էր:

Շաբաթօրյակները նորություն չեն Հայաստանում, բայց մեծահասակներն ասում են՝ «սովետի ժամանակ» պարտադրանքով, բայց ավելի ուրախ էր անցնում:

«Սովետի ժամանակ ավելի լավ էր: Հիշում եմ` հատկապես մինչև ապրիլի 24–ը անպայման Հայաստանում շաբաթօրյակ էին անցկացնում, հետո էլ` բոլոր տոներից առաջ: Արկղով գարեջուր ու «զակուսկի» կար»,- Sputnik Արմենիային պատմեց 85–ամյա Մնացական պապը։

Նա միշտ մասնակցել է շաբաթօրյակներին ու շատ լավ հիշում է, որ որևէ մեկը չէր կարող չմասնակցել դրանց։

«Սովետի ժամանակ» պարտադրանքով էր, բայց ավելի ուրախ. ինչպես է շաբաթօրյակն անցել Գյումրիում

«Աշխատում էի Գյումրու «Մեխի» գործարանում, ու բոլոր աշխատողներով մասնակցում էինք: Պարտադիր բոլորով։ Հոգս չունեինք, շաբաթօրյակից էլ գլուխ պահելու հնարավորություն չկար: Հիմա լավ է, որ համապետական է, շաբաթօրյակներ կան, պարզապես մեծ գործարաններ չկան, որ մեծ կոլեկտիվներով մասնակցեն»,- ասաց նա Մնացական պապը՝ կոչ անելով բոլորին մաքուր պահել քաղաքն ու երկիրը, որովհետև մեր երեխեքը, թոռներն ու ծոռներն են այս երկրում ապրում:

Ուսումնական պրակտիկան Գյումրիում անցկացնող, ազգությամբ չեխ Միխայելա Տրինկովան ու Լուիզա Կուչիրովան ևս միացել էին շաբաթօրյակին: Անկեղծացան՝ իրենց մոտ նմանատիպ համապետական շաբաթօրյակ չկա:

«Սովետի ժամանակ» պարտադրանքով էր, բայց ավելի ուրախ. ինչպես է շաբաթօրյակն անցել Գյումրիում

«Մեզ մոտ հիմնականում կամավորական հիմունքներով շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող տարբեր հասարակական կազմակերպություններ են նմանատիպ նախաձեռնություններ իրականացնում, բայց նմանատիպ բան չկա, որ իշխանություններն ու անհատները միանան ու մաքրեն տարածքները: Հետաքրքիր է ու զարմանալի, որ նաև տարեցներն ու երեխաներն են մասնակցում»,- ասացին աղջիկներն ու ավելացրին` ուրախ են, որ մասնակցել են այս միջոցառմանը:

«Սովետի ժամանակ» պարտադրանքով էր, բայց ավելի ուրախ. ինչպես է շաբաթօրյակն անցել Գյումրիում

Հավելենք` Շիրակի մարզի բոլոր համայնքները, պետական ու մասնավոր ընկերությունները, հասարակական կազմակերպություններն ու անհատ քաղաքացիները միացան շաբաթօրյակին։ Մասնակցեցին շուրջ 13 հազար մարդ, օգտագործվեցին 120 միավոր տեխնիկա, 20000 բազմապիսի գործիքներ: Շաբաթօրյակին մաքրության և աղբահավաքության աշխատանքներ իրականացվել են միջպետական ճանապարհների, հանրապետական նշանակության, միջհամայնքային ճանապարհների հարակից տարածքներում, պատմամշակութային հուշարձանների տարածքներում, իրականացվել են հանրային տարածքների, այգիների, պուրակների, գետերի հուների մաքրություն ու բարեկարգում։ Կատարվել են ժամանակավոր աղբանոցների և աղբակույտերի հեռացման և մաքրման աշխատանքներ։

«Սովետի ժամանակ» պարտադրանքով էր, բայց ավելի ուրախ. ինչպես է շաբաթօրյակն անցել Գյումրիում