ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ուժային եռամարտի Եվրոպայի գավաթում ներկայացրել է Հայաստանը և արժանացել արծաթե մեդալի։ Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում մեդալը ստանալու արարողությունն է։
Ուժային եռամարտի Եվրոպայի գավաթն անցկացվում է Բելառուսում մարտի 22-24-ը։ Մրցույթին մասնակցում են մոտ 70 մարզիկներ։
Հայաստանի հավաքականն առաջնությունում լավ արդյունքներ է գրանցել: 59 կգ քաշային կարգում ոսկե մեդալի է արժանացել Մանվել Գասպարյանը: Պարգևատրվել են նաև 66 կգ Արմեն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալ, 93 կգ Արայիկ Առաքելյանը ՝ արծաթե մեդալ, 105 կգ Հարութ Ավանեսյանը՝ բրոնզե մեդալ, 120 կգ Արկադյա Զաքարյանը՝ բրոնզե մեդալ։