ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաքում է գետնին թափված ծխախոտի մնացորդներն ու շշերը։
«Նախարար Արսեն Թորոսյանը հիմա նայում է ու ասում` բա որ ասում եմ` մի ծխեք»,– կատակեց վարչապետը։
Հետո նա վերցրեց ավելն ու սկսել մաքրել տարածքը։ Մի մարդ մոտեցավ ու ասաց` տվեք ինձ։
«Դուք ուրիշը վերցրեք»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի գործողություններն ուղեկցվում են երաժշտությամբ, որովհետև այնտեղ, որտեղ այս պահին Փաշինյանը հավաքում է աղբը, նախատեսված է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը։
«Սա նորություն չէ, ես նույնն արել եմ Ազատության հրապարակում, Բաղրամյան պողոտայում։ Հանդիսավոր արարողությունն էլ չլիներ, ես էլի նույնն էի անելու, որովհետև չի կարելի աղբի մեջ ինչ–որ բան անել»,– ասաց նա։
Այսօր` մարտի 23-ին, Հայաստանում համապետական շաբաթօրյակ է անցկացվում։
Մարտի 20-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել էր, որ համապետական շաբաթօրյակի ժամանակ 6 աղբանոցներ և 447 աղբակույտեր կփակվեն, կմաքրվեն մի շարք տարածքներ: Շաբաթօրյակին ակնկալվում է 125-150 000 քաղաքացու մասնակցություն։