Միքայելյան. «Հարստության հարկով պետբյուջեն չի լցվի»
© Sputnik
Եկամտահարկը պակասեցնելը ճիշտ որոշում չէ, քանի որ Հայաստանի բյուջեն ունի պակասուրդ։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը
«Եթե հարստության հարկը մենք դիտարկում ենք որպես պետական եկամուտների ապահովման միջոց, ապա այդ խնդիրը այս հարկով չի լուծվում։ Հարստության հարկով բյուջեն չի լցվի։ Պետք չէ շատ մեծ ակնկալիքներ ունենալ այս հարկը ներդնելուց»,- ասաց տնտեսագետը։
Ըստ Միքայելյանի՝ հարստության հարկի մասով կարող է խնդիր լինել, և դժվար է ասել, թե որքանով չափելի կլինի հարստությունը, մեծ մասամբ հարուստ մարդիկ կարողանում են թաքցնել երևացող ունեցվածքը։
Այսինքն` տեխնիկական խնդիր կառաջանա։
Բացի այդ, տնտեսագետի գնահատմամբ, եթե հարստության հարկի դրույքաչափը մեծ լինի, ապա կարող է նաև կապիտալի արտահոսք տեղի ունենալ։